Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կարեն Կարապետյան. Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար
16/01/2018 23:16
Կիսվել

Կարեն Կարապետյան. Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին և նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներին՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար:

2017 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ զեկուցել է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 46 կմ միջպետական, 10 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում՝ 12.3 մլրդ դրամ արժեքով:

Ավարտվել և շահագործման են հանձնվել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հիմնանորոգման և Մ-3-Քուչակ-Եղիպատրուշ Քուչակ գյուղի տարածքում 850 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված էր 2018 թ.: Ա. Արշակյանը նշել է, որ 2018 թ. ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 15.1 մլրդ դրամ՝ 6.5 մլրդ դրամ հիմնանորոգում, 1.9 մլրդ դրամ՝ միջին նորոգում և 6.7 մլրդ դրամ սպասարկում: Նախատեսվում է հիմնանորոգել 50 կմ միջպետական, 12 կմ հանրապետական և 10 կմ համայնքային նշանակության ճանապարհ:

Վարչապետը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը ճանապարհաշինության ոլորտում առկա ընդհանուր պահանջարկի ցածր տոկոսն է կազմում, և նպատակադրումներն այս առումով պետք է ավելի բարձր լինեն: Կարեն Կարապետյանը նախ հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը հետևյալ կերպ՝ 60 կմ միջպետական, 15.6 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհ: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ճանապարհների դասակարգումը և օպտիմալ լոգիստիկայի մշակումը՝ «որ համայնքում ճանապարհի որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի» տրամաբանությամբ, հանձնարարել թվայնացնել տվյալները և ներկայացնել համապատասխան քարտեզ:

Վարչապետն անդրադարձել է նաև շինարարական աշխատանքների միջինացված սակագնին, որը 2017 թ., պատասխանատուների զեկուցմամբ, 2016թ. համեմատ չի նվազել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ և արդյունավետ աշխատել տնտեսում ապահովելու ուղղությամբ: «Մենք բոլոր ոլորտներում գնումների մեջ ունենք տնտեսում: Նույնն ակնկալում ենք նաև այստեղ: 2018 թ. շինաշխատանքների միավորի սակագինը նվազագույնը 15-20 տոկոսով պետք է իջնի, պետք է ունենաք ինքնարժեքի նվազեցում: 2017 թ. հաշվետվությունները լսելու ժամանակ բոլոր նախարարություններում ստուգելու եմ այդ թիվը, որովհետև 2017 թ. ակնկալել եմ, որ մեր գործողությունների, քայլերի ինքնարժեքը պետք է նվազի», – նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով ներկայացնել 2017 թ. սակագնային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը տեղեկատվություն է ներկայացրել 2017 թ. 12 վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ հատկապես անդրադառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային զարգացման միջանցքի, Մ6 միջպետական նշանակության ճանպարհի, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելվաման, Բագրատեշենի անցակետի կամուրջի վերկառուցման ծրագրերին: Ընդհանուր կատարողականը կազմել է 83,7%, փաստացի կատորղականը՝ 41,4 մլրդ դրամ: Իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել է 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատված:

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում: ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը. հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: «Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», – հարցի առնչությամբ ասել է վարչապետ Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մինչև 2018 թ. առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի կառավարության ղեկավարին:

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը զեկուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: 2018 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել հեռահաղորդակցության ոլորտում 3G ցանցից 4G+ ցանցին անցումն ապահովելու և 4G+ ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ:

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների հարցին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11