
Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին հայտնվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույց» ցուցակում
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցի» ցուցակը, որի մեջ տեղ է գտել 210 անուն, որոնցից 114-ը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ 96՝ խոշոր գործարարներ։
Գործարարների թվում են հայտնվել նաև Ռուսաստանի խոշորագույն հայ գործարարներ և միլիարդատերեր Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին և Դանիլ Խաչատուրովը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ցուցակում հայտնված անձանց նկատմամբ դեռևս ոչ մի պատժամիջոց չի գործում, սակայն նման ցուցակում հայտնվելը կարող է ապագա պատժամիջոցների նախանշան դառնալ։