Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ՊԵԿ. Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են
30/01/2018 12:26
Կիսվել

ՊԵԿ. Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են

2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Անկախ ներպետական որոշումներից՝ ԵԱՏՄ շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելվում է:

2017թ. ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել նախաքննություն: Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից և այլն: Իսկ վերջին տարիներին ԱՄՆ-ից նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ պարունակող ծանրոցների առաքման միտում է նկատվում. «Փոստային ծանրոցներով էլեկտրոնային սիգարետների առաքումը, որոնց պարունակության մեջ հայտնաբերվում է «հաշիշի յուղ» կամ այլ տեսակի թմրամիջոց, ևս արգելված է և նման դեպքերը դիտարկվում են որպես մաքսանենգություն»,-տեղեկացնում է ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52