ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/02/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.37 դրամով և կազմել 482.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով և կազմել 595.70 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.05 դրամով և կազմել 671.38 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 18.26 դրամով և կազմել 20647.23 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.89 դրամով և կազմել 260.61 դրամ: Պլատինի գինը նվազել է 112.23 դրամով և կազմել 15306.31 դրամ։