
2017թ.-ին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 10%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություան հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10%-ով։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 16%-ով և կազմել 13,650 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 25.9%-ով և կազմել 4,375.6, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն աճել է 30.6%-ով և կազմել 4.7 տոննա։