Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» արշավ
12/02/2018 19:39
Կիսվել

Կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» արշավ

Հայաստանում ընթացիկ տարում կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու հիվանդացության կանխարգելմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը կրող արշավ: Նախաձեռնողը «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ նպատակ ունեն արշավի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել մարդկանց իրազեկման բարձրացմանը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ:

«Փորձը ցույց է տալիս, որ  կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է ավելի ուշ փուլերում: Վաղ ախտորոշման դեպքում և՛ ապաքինվելու շանսերն են մեծ, և՛ ապրելիության: Դրանից բացի, վաղ հայտնաբերման դեպքում բուժման ծախսն ավելի քիչ է լինում: Ասեմ, որ միջոցառումները շատ են լինելու, Երևանում իրականացվելու է ծառատունկ, նախատեսում ենք հիմնել դեղձենիների պուրակ: Կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է նախատեսված, անցկացվելու է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ կհնչեն զեկուցումներ ոլորտում առկա նորույթների մասին: Կազմակերպվելու են այցելություններ մարզեր, որտեղ հանրային լայն իրազեկում է իրականացվելու: Մարզեր մեկնելու ենք մասնագետների հետ, պայմաններ ենք ստեղծելու, որ տեղերում կանայք ստուգվելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:

Նվարդ Քոչարյանը նշեց, որ նման միջոցառումներ նախորդ տարի շատ են կազմակերպել՝ հատկապես Արցախում: Արդյունքները դրական  են՝ գրանցվել են հիվանդացության վաղ հայտնաբերման դեպքեր:

«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում շատերը ստորադասում են իրենց առողջությունը: Տարբեր պատճառաբանություններով չեն դիմում բժշկի: Կոչ ենք անում տարին մեկ անգամ անպայման գնալ ստուգման՝ հետագայում բարդություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Նվարդ Քոչարյանի տեղեկացմամբ, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որոնց մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության անդամ Անի Սահրադյանը ժամանակին նման խնդրի առաջ է կանգնած եղել: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ` բավական ուշ փուլում:

«Ուզում եմ իմ խոսքն ուղղել մարդկանց և կոչ անել, որ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Իմ օրինակով ուզում եմ բոլորին հորդորել, որ եթե գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն, ապա շատ ավելի մատչելի կլինի բուժումը, նվազ կլինի կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշմանը, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ եղածը վերադարձնել չի լինի»,- ավելացրեց նա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2