Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և 2018թ. անելիքները
13/02/2018 18:20
Կիսվել

Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և 2018թ. անելիքները

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ:

Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը:

Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։

Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ:

Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից: 

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64