Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է հայկական օպերայի զարգացմանը
16/02/2018 14:26
Կիսվել

Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է հայկական օպերայի զարգացմանը

«Հայկական մշակույթի հետ ապրելը փառք է, որ պետք է վայելենք կյանքի ընթացքում»:

Անսահման սեր հայրենիքի հանդեպ ու ազգանվեր գործունեություն. թերևս այսպես կարելի է հակիրճ բնութագրել հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանին, ով այսօր կդառնար 86 տարեկան: Շատերս տեղյակ ենք Վահագն և Հասմիկ Հովնանյանների հայապահպանությանն ուղղված գործունեության մասին, սակայն քչերս գիտենք, թե որքան կարևոր տեղ էր զբաղեցնում մշակույթը` հատկապես երաժշտությունը, նրանց կյանքում:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ.-ին, նույն տարի, ինչ Ազգային օպերային թատրոնը, ինչն այդքան էլ զուգադիպություն չէ: Կենդանության օրոք սիրում էր հատկապես Անուշ օպերան և անընդմեջ կարող էր հատվածներ կատարել սիրված ստեղծագործությունից: 

Ողջունելով մեծ բարերարի ու նրա տիկնոջ սերն օպերայի հանդեպ՝ Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերին՝ ուղղված հայկական օպերայի զարգացմանը: Այս առիթով այսօր՝ փետրվարի 16-ին, Վահագնի բնակելի թաղամասում տեղի կունենա «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որի ամբողջ հասույթը կուղղվի Անուշ օպերայի նոր բեմադրության կյանքի կոչմանը: Միջոցառման ընթացքում կհնչեն հատվածներ սիրված ստեղծագործությունից. Անուշին կմարմնավորի Մերի Մովսիսյանը, իսկ Սարոյին՝ Պերճ Քիրազյանը: Վարսենիկ Ավանյանը կկատարի հատված Տրավիատայից: Միջոցառմանը ներկա կլինեն հայտնի դիվանագիտական ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, Վահագնի թաղամասի բնակիչներ, օպերայի սիրահարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հովնանյան ամուսինները մեծապես նպաստել են Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հայրենիք-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը, իսկ հայրենիքում՝ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության և այլ ոլորտների զարգացմանը:

Վահագն Հովնանյանն իր ողջ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ հոգևոր և ազգային շքանշանների և տիտղոսների, որոնցից ամենանշանավորն է «Մեծի Տանն Կիլիկիո իշխան» կոչումը:

1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով հայրենիքում համախմբել աշխարհասփյուռ հայությանը և նպաստել համազգային ներուժի զարգացմանը: Թաղամասն այս տարի նշելու է իր հիմնադրման 20 տարին։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2