Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը
22/02/2018 12:59
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.

– միջազգային քարտերի (Visa և Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%

– թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%

– բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:

Ընդհանուր առմամբ, 2017 թ.-ի ընթացքում Բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում Բանկին 2017 թ.-ին հաջողվել է գրանցել հետևյալ հիմնական ցուցանիշների աճ.

– ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով

– ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%-ով

– ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%-ով

– շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 11.5%

– շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 10%

– սպառողական վարկերի տրամադրման՝ 70% – ով:

2017 թ.-ին Բանկը գործարկել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների ՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների և այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Տվյալ ծրագիրը թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև շուկայից ներգրավել նոր հաճախորդների:

2017 թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի դարձավ Բջջային բանկը, և այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, Բանկին հաջողվեց դուրս է բերել օրական գործարքների մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի, սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին:

2017 թ.-ին Բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից, որի շրջանակներում իրականացրել է ավելի քան 30.000 խորհրդատվություն և 7.500 վաճառք Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ ստանում է մոտ 82 000 հաճախորդ:

Վերխոշինսկի Վլադիմիր Վյաչեսլավի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ. «2017 թվականին մենք ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ բանկը Հայաստանում ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրդուկտների վաճառքից, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, և վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային և քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները և շահույթը:

2018 թ.-ին ՎՏԲ-Հայաստանը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը և private affluent և mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը«:

Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում

2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:

Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում: 2016 թ.-ին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69