ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Երեկ` մայիսի 28-ին, և այսօր գիշեր աշխարհի ֆոնդային հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են և հասել վերջին վեց ամիսների ընթացքում ամենաբարձր մակարդակին: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2.56%-ով կամ 1,63 դոլարով և կազմել 65,08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 3,02%-ով կամ 1,89 դոլարով և սահմանվել 64,39 դոլար: