2017թ.-ին Հայաստանում իրականացվել է 856.5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր
Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում (գերատեսչությունների կողմից ներկայացված ներդրումների ծավալը ըստ ենթաոլորտների՝ Հավելվածում):
Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի ծրագրերում:
ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԱՄՆ դոլար)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 3,192,971
ՀՀ առողջապահության նախարարություն 31,356,588
ՀՀ արդարադատության նախարարություն 2,628,219
ՀՀ բնապահպանության նախարարություն 5,118,637
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 72,824,649
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն 293,597,293
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն 1,949,535
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե 5,705,483
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե 99,087,795
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 1,340,936
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 18,061,925
ՀՀ մշակույթի նախարարություն 2,782,591
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 6,742,645
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 58,019,457
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն1 78,927,542
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն 175,209,904
Ընդամենը 856,546,170
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են 2 հիմնական մասի՝
– Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում,
– Բնակարանաշինություն, ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ և այլ ծրագրեր:
Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր: Ստորև ներկայացվում են մարզային ծրագրերը՝ ըստ ներդրումների ծավալի և տեսակի.
Ծրագրի տեսակ / ծավալ (ԱՄՆ դոլար)
Բիզնես ներդրումներ 154,816,411
Ենթակառուցվածքներ 2,417,637
Բնակարանաշինություն 9,154,681
Դպրոցներ և մանկապարտեզներ 1,199,584
Այլ 3,358,306
Ընդամենը 170,946,619