Տաշիրը գործարկել է գնումների առաքման Save Time ծառայությունը
Հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խումբը 500 մլն ռուբլի (մոտ 9 մլն դոլար) է ներդրել գնումներ Save Time հարթակի նախագծում։ Այս մասին հայտնում է ռուսական Կոմերսանտ պարբերականը։
Save Time-ի տնօրեն Դմիտրի Դորոշենկոն հայտնել է, որ ներդրված միջոցները կուղղվեն տեխնոլոգիական գործընթացների կատարելագործմանը և գովազդի ընդլայնմանը։
Save Time-ի միջոցով հնարավոր է պատվիրել ապրանքներ մի շարք խոշորագույն ատևտրային ցանցերում՝ «Перекрестк», «Вкусвилл», «Детский мир», «Республика», «Рив Гош», «36,6» և այլն։
Դորոշենկոն հավելել է, որ առաքումը կատարվում է մինչև մեկ ժամում, իսկ արժեքը կազմում է 199 ռուբլի։