
ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄԻ ՉԻ ԲԱՑՎԻ BENETTON ՖԻՐՄԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ
Իտալական Benetton ընկերության թուրքական ներկայացուցչությունից հայտնել են, որ չեն ցանկանում իրենց առևտրային նպատակների համար սրել թուրք-վրացական հարաբերությունները, և որոշել են Սուխումիում (Աբխազիա) չբացել Benetton ֆիրմային խանութ: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ընկերությունը գործել և կշարունակի գործել միջազգային իրավունքի սահմաններում: Այս հայտարարությունից հետո Benetton ընկերության վրացական ներկայացուցչությունից հայտնել են, որ Թբիլիսում Benetton և Sesley խանութները կվերաբացվեն: Հիշեցնենք, որ վրացական կողմը դեմ էր հանդես եկել Սուխումիում Benetton ֆիրմային խանութի բացման ծրագրին և դադարեցրել Թբիլիսիում այդ ընկերության խանութների գործունեությունը: Նշնեք, որ վրացական օրնսդրության համաձայն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում առանց վրացական կառավարության թույլատվության արգելվում է մասնավոր ընկերություններին իրականացնել առևտրային գործունեություն: