Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Աշոտ Մանուկյան. նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չէ
21/03/2018 15:45
Կիսվել

Աշոտ Մանուկյան. նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չէ

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն  այս պահին նպատակահարմար չի համարում: Նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելու դեպքում: Որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ և որքան ժամանակ կարող է շահագործվել երկրորդ էներգաբլոկը: Կառուցել նոր էներգաբլոկ, երբ  ունենք գործող էներգաբլոկ, որը կարելի է անվտանգ և անխափան շահագործել ևս որոշակի ժամանակահատված, այս պահին նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են: Նրա խոսքով՝  եթե 5 տարի առաջ այլընտրանք կար ընդամենը երկու տեխնոլոգիաների միջև, ապա այսօր առնվազն 5 այլընտրանք կա, որոնցից յուրաքանչյուրը կիրառելի է մեր համակարգում, դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, շատ ավելի անվտանգ է, ավելի հուսալի է: «Հետևաբար, կառավարության որոշումը եղել է պարզ՝ գործող էներգաբլոկը շահագործել այնքան, որքան ռեսուրս այն ունի անվտանգ շահագործման համար, իսկ շահագործման ժամկետը որոշելուց հետո նոր քննարկել, թե երբ կկառուցենք նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- եզրափակեց նախարարը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98