Պաշտոնական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Սերժ Սարգսյան. ԵԱՏՄ-ից միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է որպես 170 միլիոնանոց շուկա
06/04/2018 17:16
Կիսվել

Սերժ Սարգսյան. ԵԱՏՄ-ից միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է որպես 170 միլիոնանոց շուկա

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես 3 մլն բնակչություն ունեցող երկիր, այլ որպես 170 միլիոնանոց շուկայի մաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ ցանկացած ներդրող որոշում կայացնելիս ուշադրություն է դարձնում երեք ասպեկտի՝  մարդկային կապիտալ, ապրանքների սպառում և բիզնես միջավայր: Մեր տեղական շուկան այլևս 3 միլիոնանոց չէ. մենք Եվրասիական տնտեսական միության հետ կիսում ենք 170 միլիոն բնակչություն ունեցող շուկա: Պետք է հաշվի առնել նաև Իրանի 80 միլիոնանոց շուկան, որը հենց մեր կողքին է»,- նշել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ մարդկային կապիտալի առումով Հայաստանը վայելում է համեմատական առավելություն բնակչության կրթական և մասնագիտական առավելությունների տեսանկյունից: «Ավելին, մենք ունենք տասնյակ հազարավոր բնակիչներ, ում համար արաբերենը համարվում է մայրենի լեզուներից մեկը: Նրանք այն մարդիկ են, ովքեր Մերձավոր Արևելքից հայրենադարձվել են Հայաստան: Սիրիական ճգնաժամի ընթացքում մենք ընդունել ենք ավելի քան 22 հազար սիրիահայերի, ովքեր ստիպված էին լքել իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Երևանում և այլ շրջաններում՝ գեղեցիկ գույն հաղորդելով քաղաքին, հիմնելով բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, ռեստորաններ ու սրճարաններ: Սա ևս մեր զարգացմանը նպաստող կարևոր գործոն է: Մենք մշտապես եղել ենք Արևմուտքի և Արևելքի հանգույցում՝ եղել ենք արևմուտք՝ արևելքի, և արևելք՝ արևմուտքի համար»,- ասել է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի միջավայրը դրական է Ծոցի երկրների ներդրողների համար:

Նախագահն ընդգծել է, որ օրական տասնյակ ինքնաթիռներ են վայրէջք կատարում ԱՄԷ օդանավակայաններում՝ տեղափոխելով սնունդ, միրգ, խմիչքներ և այլ ապրանքներ: «Դրանք ժամանում են հեռավոր տարածաշրջաններից՝ թռչելով 10-11 ժամ: Հայաստանից Դուբայ կամ Աբու-Դաբի թռիչքը տևում է ընդամենը 2,5 ժամ: Մենք ունենք հնարավորություն այդ շուկա մատակարարելու լավագույն գյուղատնտեսական ապրանքներ՝ միս, բանջարեղեն ու այլ սննդամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22