Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանը գրավիչ է բլոկչեյն տեխնոլոգիաների համար
06/04/2018 19:57
Կիսվել

Հայաստանը գրավիչ է բլոկչեյն տեխնոլոգիաների համար

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ներկայացրեց Հայաստանի բարենպաստ գործարար միջավայրը «БлокчейнРФ-2018» կոնգրեսին

Մարտի 27-28-ին Մոսկվայում կայացած միջազգային «БлокчейнРФ-2018» կոնգրեսին Հայատանը  ներկայացավ Եվրասիական միության միասնական բլոկչեյն հարթակի ստեղծման և մի շարք այլ հեռանկարային առաջարկներով: Տարածաշրջանում մասշտաբներով ամենամեծ այս կոնգրեսին, որին մասնակցել է 2000-ից ավելի մասնագետ, ներկայացվեցին Հայաստանի գործարար միջավայրի բարենպաստ պայմանները և կնքվեցին հուշագրեր Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ղազախստանի, և այլ երկրների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ:

«Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաներով նախագծեր իրականացնելու հնարավորությունները գրավեցին կոնգրեսին մասնակից մի շարք խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների: Նրանք համաձայնություն հայտնեցին մասնակցելու ս.թ. հունիսին Երևանում կայանալիք միջազգային բլոկչեյն կոնֆերանսին՝ կազմակերպված  Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից: Վերջինս առիթ կհանդիսանա միջազգային գործընկերների համար բարենպաստ գործարար միջավայրին և պայմաններին տեղում ծանոթանալու և նոր համագործակցություններ սկսելու համար»,- նշում է կոնգրեսին Հայաստանի ներկայացուցիչ, Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Վիգեն Առուշանյանը:

Երկօրյա կոնգրեսի շրջանակում քննարկվել են նաև բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման մեթոդներն ու հեռանկարները թվային տնտեսության, օրենսդրական կարգավորումների, ներդրումային տնտեսության և անվտանգության բնագավառներում: Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսը կդառնա հաջորդ առիթը նոր քննարկումների, համագործակցությունների և լայնամասշտաբ նախաձեռնությունների իրագործման համար:

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ոչ առևտրային նախաձեռնություն է՝ միտված օժանդակելու կազմակերպություններին, պետական և այլ մարմիններին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համահայկական ծրագրի ստեղծման և իրագործման համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85