Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ կառավարություն. աջակցություն ներդրումային ծրագրերին՝ կստեղծվի մոտ 500 նոր աշխատատեղ
12/04/2018 16:55
Կիսվել

ՀՀ կառավարություն. աջակցություն ներդրումային ծրագրերին՝ կստեղծվի մոտ 500 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 – 220000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,8 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ՝ կատարելով շուրջ 10,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 175 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունն որոշել է նույն արտոնությունը տրամադրել նաև «Անիտեքս» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տնտնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ այս տարվա ընթացքում ներդրումային ծրագրերի շրջանակում  ոլորտում նախատեսվում է ստեղծել մոտ 5-7 հազար նոր աշխատատեղ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01