
2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 52.9 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 8%-ով։
Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 5.1%-ով և կազմել 2,154.9 տոննա, մածունի արտադրությունն աճել է 28.3%-ով և կազմել 1,077.3 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 7.1%-ով և կազմել 716.4 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 59%-ով և կազմել 207 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 3.8 անգամ և կազմել 244,6 հազար լիտր։