Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՊԵԿ. այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով
02/05/2018 16:39
Կիսվել

ՊԵԿ. այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով

Չնայած ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ապահովել բիզնեսի անխափան գործունեությունը

Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված: Հետևաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու: 

Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած բացասական որակումներին, ապա, ինչպես նախկինում ևս հրապարակվել է, վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել: ՊԵԿ-ը նախաձեռնել է բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը հնարավորինս աննկատ դարձնելու, սահմանահատումը պարզեցնելու և արտաքին տնտեսական գործունեությունը խթանելու մոտեցումները: Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել են մաքսային ընթացա¬կարգերը: Բարեփոխումների այդ տրամաբանությամբ համալիր միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, մշակվել են ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման և մաքսային մուտքի անդորրագրերի էլեկտրոնային համակարգերը, ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: 2018թ.-ից ՊԵԿ-ը հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ՝ petekamutner.am պաշտոնական կայքէջում գործարկվում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: 

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92