
ՊԵԿ. Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 28%-ով պակասել են
2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Ընդ որում, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը նվազել է 53%-ով: Եթե հաշվի առնենք ԲՍ ստուգումներով պակասեցումները և բողոքարկված ակտերով արձանագրված գումարների նվազեցումները, ինչպես նաև հանենք 100 մլն դրամից ավելի գումար արձանագրված և խախտումներ չարձանագրված ստուգման ակտերը, ապա արդյունքում ստացվում է, որ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ԲՍ ստուգումների քանակը նվազել է 31%-ով, փոխարենը մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարն աճել է 103%-ով: