Պաշտոնական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
Նիկոլ Փաշինյան. Հանրությունը պետք է զգա` սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջև
13/05/2018 20:59
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հանրությունը պետք է զգա` սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Վարչապետը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ: Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում և այդ առումով կարևորել հանրության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը:

«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում և մեր կարևորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին շնորհակալություն է հայտնել կառավարության կազմում ընդգրկվելու համար և նշել, որ այսպիսով ձևավորվել է համաձայնության կառավարություն: «Գիտենք, որ կառավարության կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց կառավարությունը պետք է գործի որպես թիմ, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող լինել արդյունավետ, և ես ինձ համարում եմ երաշխավոր, որ կառավարությունն այդպես էլ կգործի: Հույս ունեմ, որ այստեղ ունենք լիարժեք և փոխադարձ ըմբռնում»,- ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն առաջիկա կարևոր խնդիրներից է համարել կառավարության ծրագրի մշակումն ու ներկայացումն Ազգային ժողովին: «Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուր նախարար իր ոլորտի ուղղությամբ ժամ առաջ սկսի կառավարության ծրագրի մշակման աշխատանքները: Իհարկե, այդ ծրագիրը պետք է լինի լավատեսական, արտահայտի այն բոլոր հույսերը, որոնք ՀՀ քաղաքացիները կապում են կառավարության գործունեության հետ: Մենք պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը և անցնենք աշխատանքի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հետագա գործունեությանը, միջնաժամկետ ծախսային ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցերի:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3