Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին
15/05/2018 18:23
Կիսվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին և կարևորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարևոր դերակատարում ունենալով նախարարության կայացման և զարգացման գործում:

«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր և պատասխանատու աշխատանքները: Ես համոզված եմ, որ պարոն Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով նախկին նախարար Վարդան Արամյանին և ընդգծելով նրա կատարած կարևոր դերը ՀՀ պետական ֆինանսների կառավարման գործում:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատանքի խոսքերի համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արամյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանը առաջիկա ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ և նվիրումով:

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ֆինանսների նախարարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և շեշտել, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՖՆ-ն կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և զարգացման  համար:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46