Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրգործեր
16/05/2018 18:21
Կիսվել

Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրգործեր

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ  հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ս.. կոստրուցիոնի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար: 2017թ. հոկտեմբերի 4-ին ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի անվամբ դուրս է գրվել 233.929.991 ՀՀ դրամի ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Սակայն ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել 2014թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկման մասին տեղեկանք, որի համաձայն «Ս…. կոստրուցիոնի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը չներկայացնելու հետևանքով առաջնում են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 38.988.332 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Այսինքն ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի վերաբերյալ ԱԱՀ-ի հաշվարկը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 38.988.332 ՀՀ դրամ շահութահարկ վճարելուց:

Ելնելով նյւթերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը:

Մեկ այլ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժին փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ՊԵԿ ՀՎՍՎ բաժնում հաշվառված «Մ…» ՍՊԸ-ի կողմից, գրանցման օրվանից՝ 13.05.2013թ.ից, ըստ «Հարկատու» 3 տեղեկատվական բազայի տվյալների, կատարված ընդհանուր վճարումները կազմում են  3.832.557 ՀՀ դրամ: Իսկ վերջին վճարումը ընկերության կողմից կատարվել է 09.12.2015թ.՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Ընկերության սնանկության գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ներկայացվել է  ապառքի, տույժ և տուգանքի գծերով՝ ընդհանուր 47.801.171 դրամի չափով պահանջ:

Համաձայն տրված փորձագիտական եզրակացության՝ պարզվել է, որ եթե ընկերությունը 2014թ. և 2015թ. շահութահարկի հաշվարկներում ցույց տրված հաշվետու տարվա համախառն եկամուտների գումարները ստացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա կարող էր վճարել պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություններից 13.240.894 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի որոշմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12