Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Ադրբեջանական լվացքատուն. խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ
24/05/2018 21:11
Կիսվել

Ադրբեջանական լվացքատուն. խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ

«Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից բաժին է հասել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության նոր բացահայտումների համաձայն՝  երկու ընկերություններ՝ Metastar Invest- ը և Hilux Services- ը, որոնք չունեն իրական սեփականատերեր և տնօրեններ, Բաքվում գործող Renaissance Associates կազմակերպությանը 18 անգամ գումարային փոխանցումներ են կատարել: Փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար:

Renaissance Associates կազմակերպության ներկայացուցիչներն էլ գումարներ են հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի օտարերկրյա օգնությունների բյուջեի վերաբերյալ որոշումներ կայացնող կոմիտեի անդամների քարոզարշավների համար: Կոմիտեի անդամների մեջ կան սենատորներ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ:

Տեղեկության համաձայն՝ կազմակերպության նպատակը եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հեղինակության բարձրացումը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տվյալներով՝ թե Եվրոպայում, և թե ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության հետևում կանգնած է ադրբեջանցի պատգամավոր Էլխան Սուլեյմանովը:

Իտալացի քննիչների հաղորդմամբ՝ Սուլեյմանովը «Ադրբեջան 2020, ժպտա ապագային» ծրագրի պատասխանատուն է, որը նպատակ ունի  օժանդակել միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացմանը: Այս ծրագիրը 2011թ. շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սուլեյմանովը գլխավորում է նաև Ադրբեջանում Ալիևյան ռեժիմին օժանդակող կազմակերպություն, որը համագործակցում է Renaissance կազմակերպության հետ: Տեղեկությունների համաձայն՝ նույնն են անգամ Սուլեյմանովի գլխավորած կազմակերպության և Renaissance-ի գրասենյակները:

Սուլեյմանովի ղեկավարած կազմակերպությունը կոչվում է «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման» ասոցիացիա: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) ներկայացուցիչները պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի» գրասենյակի հետ, որպեսզի զրուցեն Սուլեյմանովի հետ: Կազմակերպության գրասենյակից հայտնել են, որ Սուլեյմանովը չի տիրապետում անգլերենին, ուստի նրա հետ ուղղիղ կապ հաստատել հնարավոր չէ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եվրախորհրդի ինտերնետային կայքում, որպես Սուլեյմանովի աշխատանքային լեզու նշված է անգլերենը, ինչը կասկածի տեղիք է տալիս:

Ադրբեջանի կողմից փոխանցված այլ գումարների հետ է կապվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատից նավթագազային հարցերով խորհրդատու Ադիլ Բաղըրովի անունը: Նա բնակվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում և ԱՄՆ կառավարությունում զբաղվում է Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությամբ: Բաղըրովը Հյուսթոն նահանգում ղեկավարում է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների ցանցը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ միայն Ադրբեջանում 10 կոնգրեսականների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպման համար Բաղըրովին վճարվել է 253 հազար 150 դոլար:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73