Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Արամ Անանյան. կեղծ նորությունները տարբերակելու հարցում կարևոր է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը
24/05/2018 21:19
Կիսվել

Արամ Անանյան. կեղծ նորությունները տարբերակելու հարցում կարևոր է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին մեծապես կարևորեց կեղծ նորությունները տարբերակելու անհրաժեշտությունը, որի համար  լրատվամիջոցները պետք է ուժեղացնեն իրենց բրենդը ու հնարավոր ու անհնար ամեն ինչ անեն ընթերցողի մեդիագրագիտությունը բարձրացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Անանյանը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպե՞ս պետք է մասնավոր միջազգային ընկերությունները, պետությունները կամ միջազգային կազմակերպությունները զբաղվեն կեղծ նորությունները տարբերակելու խնդրով, նշեց, որ այս իրավիճակում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ավանդական մեդիային ու չվախենալ քննադատությունից, այլ հակառակը` ստեղծել նոր դիսկուրս մեդիայի և հասարակության շրջանում:

«Մեզ նույնպես անհանգստացնում է կեղծ տեղեկատվության տարածումը: Սոցիալական մեդիայի աշխարհում  մեր ընթերցողը  չի տարբերում բրենդները, որովհետև,  երբ մենք նրանց հարցնում ենք որևէ նորության մասին, նրանք ասում են, որ այդ մասին կարդացել են «Ֆեյսբուք»-ում կամ «Թվիթեր»-ում: Որևէ մեկը, բացելով ինչ-որ լուր, այդ լուրի աղբյուրին չի էլ նայում: Եվ իմ գործընկերները ճիշտ ասացին` մեր առաքելության մասին. մենք պետք է ուժեղացնենք մեր բրենդները, մենք պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անենք, որպեսզի մեր ընթերցողի մոտ բարձրանա մեդիագրագիտությունը, որովհետև մենք հիմա տեսնում ենք, որ մեր ընթերցողն ավելի գրագետ է դառնում:  Նրանք արդեն քիչ թե շատ սովորել են տարբերել, և սա այն իրավիճակը չէ, որ եղել է մի քանի տարի առաջ»,- ասաց Արամ Անանյանը:

Նա հավելեց, որ չգիտի, թե այս ամենը որքանով կխորանա, սակայն բերեց Հայաստանի օրինակը, որտեղ վերջին շրջանում քիչ թե շատ հեղինակավոր ընթերցողը, քիչ թե շատ սոլիդ մարդիկ, բլոգերները, ովքեր որոշակի եղանակ են ստեղծում սոցիալական ցանցերում, ավելի գրագետ են դարձել: «Մեզ այլ հարց է անհանգստացնում: Մեզ անհանգստացնում է այն, որ կարևոր հարցերի քննարկումների ընթացքում սոցիալական հարթակները իրենք են որոշում, թե որ ընթերցողին ինչ ներկայացնեն: Եվ այստեղ մեծ խնդիր կա. խնդիրը նրանում է, որ հասարակության մեջ կարող են արշիպելագներ հայտնվել: Մենք տեսնում ենք, որ հասարակություններում լինելու է մտքերի բաժանում: Եվ այն, ինչը ինձ համար կարևոր է, ձեզ համար կարևոր չի լինելու: Եվ ինձ կթվա, որ ես շրջապատված եմ հասարակությամբ, որը մտածում է ինչպես ես, իսկ դուք կմտածեք հակառակը»,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85