Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Կենտրոնական բանկ. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի վերաբերյալ
30/05/2018 13:16
Կիսվել

Կենտրոնական բանկ. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի վերաբերյալ

Կենտրոնական բանկում դեռևս 2005 թվականից գործում է առանձնացված ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ): Որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային հետախուզության մարմին՝ ՖԴԿ-ի գործունեության նպատակը ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգայնորեն հայտնի մեխանիզմների ներդնումը և կիրարկումն է: ՖԴԿ-ի գործառույթներից է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանցից՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, վերլուծումը և տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումներում 2017 թվականին որպես հիմնական հանդիպող սխեմաներ կարելի է առանձնացնել հետևյալները.

– Խարդախության տարատեսակ սխեմաներ, այդ թվում՝

  Քարտապանների վստահությունը չարաշահելու արդյունքում քարտային տվյալների ձեռքբերումներ, վիրտուալ պոս տերմինալների միջոցով գողացված քարտային տվյալների օգտագործմամբ ապօրինի գործարքներ,

  Զանգվածային մարքեթինգի տարբեր մոդելների կիրառմամբ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման սխեմաներ,

– ՀՀ-ից դուրս՝ այլ երկրների տարածքներում անհայտ՝ հնարավոր է հանցավոր գործունեության արդյունքներով ձևավորված ֆինանսական միջոցների տարանցիկ փոխանցումներ՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով,

– Հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, տնտեսական գործունեության ծավալները թաքցնելու միտում պարունակող ֆինանսական գործարքներ,

– ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տիպաբանություններով նկարագրված սխեմաներին համապատասխանող այլ դեպքեր:

Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ վարկածով 2016-2017թթ. քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվում է աղյուսակում.

ա) ՖԴԿ կողմից տեղեկացումներ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին 2016՝ 34, 2017՝ 37

բ) Քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվություն 2016՝ 36, 2017՝ 58

գ) Հարուցված քրեական գործեր 2016՝ 5, 2017՝ 2

2017 թվականին ՓԼ հանցատեսակով կայացվել է 4 մեղադրական դատավճիռ: Կայացված դատավճիռներում փողերի լվացմանը նախորդել են գողության, խարդախության, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստում, իրացման և հարկերից խուսափմանն ուղղված հանցագործությունները:

ՖԴԿ-ն միաժամանակ ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական և միջազգային համագործակցության իրականացումը, ՀՀ շահերի ներկայացումը մասնագիտացված միջազգային կառույցներում:

Նշենք, որ անցած տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ-ն անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության 3 գնահատում՝ 2004, 2009 և 2015 թթ.: Բոլոր գնահատումներով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգին տրվել են դրական գնահատականներ, իսկ վերջին գնահատման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում ներդրված է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին: Գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է նաև, որ ՖԴԿ-ի կողմից վարվող ներպետական և միջազգային սերտ համագործակցությունը, բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը, բարձր որակավորված անձնակազմի առկայությունը և առկա տեխնիկական հնարավորությունները ապահովում են ֆինանսական հետախուզության տվյալների ու վերլուծությունների բարձր որակը (տես` Եվրախորհդրի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարված ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատման հաշվետվությունը):

ՖԴԿ-ի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՖԴԿ-ի ինտերնետային կայքէջում հրապարակված տարեկան հաշվետվություններից՝ https://www.cba.am/am/SitePages/fmcpublicannual.aspx հղմամբ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34