Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վահրամ Միրաքյան. տեղական միրգ – բանջարեղենը հնարավոր է 50%-ով թանկանա
31/05/2018 19:55
Կիսվել

Վահրամ Միրաքյան. տեղական միրգ – բանջարեղենը հնարավոր է 50%-ով թանկանա

«Ընկերներ, խորհուրդ կտամ, եթե տեղական մսամթերք կամ տեղական միրգ/բանջարեղեն եք առնելու, էսօր գնումներն արեք, ոնց հասկանում եմ վաղը մոտ 50 տոկոսով թանկանալու է։

Հեսա ցանցերն ու մթերայինների մրգի ու մսի բաժինները ԱՁ-ից անցնում են ԱԱՀ դաշտ, արդյունքում 20 տոկոս ԱԱՀ է ավելանում, 20 տոկոս շահութահարկ, 5 տոկոս դիվիդենտների հարկ (10 տոկոս էլ եկամտային հարկ, բայց վստահ չեմ էս մեկին, թե գյուղմթերքի դեպքում կա, թե չէ)։

Արդյունքում ցանցերին նայելով, մյուս խանութներն էլ կթանկացնեն իրենց ապրանքը, հնարավոր է 50 տոկոս չէ, բայց մի 20-30 տոկոս կավելացնեն։

Ենթադրում եմ, որ երկարաժամկետ հատվածում դա կբերի նրան, որ ցանցերին ավելի հարմար կլինի նույն կարտոֆիլը ներկրել դրսից, ոչ թե վերցնել մեր գյուղացուց, քանի որ ներկրելու դեպքում ԱԱՀ-ն հաշվանցումով դուրս կգա, իսկ այլ հարկերը կծախսագրվեն։ Արդյունքում տեղական ապրանքի վաճառքը կկանգնի, հայ գյուղացին ու արտադրողը չեն դիմանա մրցակցությանը, գյուղացիների համար ծանր օրեր կգան։ Ու նման այլ բաներ։

Այլ սցենար էլ կա, վաղը ցանցերը փակում են միրգ/բանջարեղենի ու մսամթերքի բաժինները, քանի որ ռիսկային է կտրուկ 50 տոկոս թանկացնելը, վաճառքը կկանգնի ու ապրանքը կփչանա։ Բայց էս դեպքում էլ գյուղացին ու տեղական արտադրողների համար ծանր օրեր կսկսվեն շատ արագ, ոչ երկարաժամկետ հատվածում։

Հնարավոր է էս սցենարները չլինեն, եթե ցանցերի ԱՁ ները փակել չտան, մինչև այլ խելամիտ լուծում գտնելը։ Կարծում եմ գնաճը ոչ մեկին պետք չէ, տեսնենք», իր ֆեյսբուքյան էջում գրում է Վահրամ Միրաքյանը։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88