Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կայացել է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
31/05/2018 20:33
Կիսվել

Կայացել է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Ս. թ.  մայիսի 30-ին՝ ժամը 15:30-ին, ք. Երևան, Արամի 82-84 հասցեում տեղի ունեցավ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

Ընկերության Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև 2017թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: Համաձայն հաշվետվության՝ Ընկերությունը գրանցել է նախորդ տարվա նկատմամբ աճ գրեթե բոլոր ցուցանիշներով, այդ թվում ակտիվների աճ՝ 17.78 %-ով, լիզինգի պորտֆելի աճ՝ 33.81 %-ով, վաճառքների ծավալի աճ՝ 62.5 %-ով, շահույթի աճ՝ 14.05 %-ով:

Միաժամանակ, ներկայացվեցին  2017 թ. ընթացքում «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում իրականացված նախագծերը:

Ընկերության արտաքին աուդիտոր «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲ ընկերությունը ներկայացրեց 2017 թ. անկախ աուդիտի եզրակացությունը:

Հաշվի առնելով Ընկերության հետագա աճի հնարավորություններն ու դրական միտումները՝ Բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշեց 2017 թ.շահույթը թողնել չբաշխված՝ կապիտալի համալրման նպատակով:

Միաժամանակ, տրվեցին հանձնարարականներ գործադիր մարմնին՝ 2018 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների ուղղությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88