Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդան Արամյանը 2016 թ․ սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մինչ այդ էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մայիսի 10-ին Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր է դրել: