
ՎիվաՍել-ՄՏՍ․ այսօր երեխաների մուտքը Կենդանաբանական այգի անվճար է
Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։
Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զավարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ: Միջոցառումների կշարունակվեն մինչև երեկոյան 17:00: