ՀՀ Կառավարություն. մաքսատուրքից ազատման արտոնություն՝ Ալեքս Տեքստիլ ընկերությանը
Կառավարությունը «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրամադրեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերությանը տրամադրվել էր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ըստ հիմնավորման՝ հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ: