Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Արարատ Միրզոյան. վարչապետի ինքնաթիռով մեկնելու մասին՝ ծախսեր կան, որ պետք է արվեն
02/06/2018 12:17
Կիսվել

Արարատ Միրզոյան. վարչապետի ինքնաթիռով մեկնելու մասին՝ ծախսեր կան, որ պետք է արվեն

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ Միրզոյանը հայտնել է, որ մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել են երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«ԱՊՀ երկրների վարչապետերի հետ շփվեցինք նաև ոչ ֆորմալ միջավայրում, այդ թվում և «առանց փողկապների» ընթրիքի ընթացքում։ Թե՛ ոչ ֆորմալ շփումների, թե՛ պաշտոնական հանդիպումների ընթացքում մեր գործընկերներին փոխանցեցի մի քանի կարևոր ուղերձներ, այդ թվում այն մասին, որ Հայաստանը շարունակելու է ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը։

Նաև տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորություններն, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ առաջին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձևաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»,- հայտնել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է, որ պատվիրակության անդամներ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հնարավորություն են ունեցել առարկայական հանդիպումներ ունենալ իրենց գործընկերների հետ, քննարկել տնեսության համար հեռանկարային մի շարք հարցեր, այդ թվում էներգակիրներին, ոսկեգործությանը, գյուղատնտեսությանը վերաբերող կոնկրետ ծրագրեր։

«Թե՛ այցի ընթացքում տեղի ունեցած շփումները, թե՛ քննարկված կոնկրետ ծրագրերը, թե՛ ստորագրված համաձայնագրերը գնահատում եմ շատ դրական և մեր երկրի համար իսկապես կարևոր»,- ասել է փոխվարչապետը։

Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարություններին այն մասին, որ փոխվարչապետը կարող էր Դուշանբե մեկնել սովորական ինքնաթիռով, այլ ոչ թե վարչապետի ինքնաթիռով՝ Միրզոյանը նշել է. «Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85