Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Արծվիկ Մինասյան. գնագոյացան համակարգի մեջ պետք է բացառվեն կոռուպցիոն էլեմետները
02/06/2018 13:55
Կիսվել

Արծվիկ Մինասյան. գնագոյացան համակարգի մեջ պետք է բացառվեն կոռուպցիոն էլեմետները

ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ «Հաշվի առնելով, որ հարցը ՏՄՊՊՀ գործառույթների դաշտում է, առաջին հերթին՝ պետք է սպասենք իրենց ուսումնասիրություններին, նրանք ունեն նաև ազդեցության հնարավորություն, այսինքն՝ չհիմնավորված կամ ոչ օբյեկտիվ թանկացումների դեպքում համարժեք գործիքակազմ։ Բայց սկզբունքային խնդիր է այն, որ գնագոյացման համակարգի շղթայի հենց սկզբում պետք է գործողություն ձեռնարկենք, սա կառավարության ուղղակի անելիքն է։ Առաջին գործողությունը գնագոյացան համակարգի մեջ բացառել կոռուպցիոն էլեմետները, ոչ շուկայական կանոնները, որպեսզի թե արտադրողը, թե ներմուծողը, թե առևտուր կազմակերպողն իր հստակ խաղի կանոններն իմանա ու այն հավասար լինի բոլորի համար», – ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ սուպերմարկետը, որը որևէ տարածքում ունի գերիշխող դիրք, չի կարող իր հայեցողությամբ խաղի կանոններ թելադրել, եթե դրանք նախապես հստակ, պարզ ու հասանելի չեն մյուսների համար ևս։

Անդրադառնալով սուպերմարկետների կառավարիչների կողմից հնչեցվող պատճառաբանությանը, որ նախատեսվածից այլ հարկային դաշտում են աշխատել  թանկացումներ թույլ չտալու համար՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ես կհորդորում են սուպերմարկետների սեփականատերերին և կառավարիչներին այս պահին հնարավորինս զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք կարող են գնագոյացման վրա ազդեցություն ունենալ։ Ավելի լավ է այդ հարցերը քննարկել սեղանի շուրջ և վերլուծությունների հիման վրա»։

Նախարարը հավելեց, որ առաջիկայում իրենք տնտեսական մրցակցության ապահովման և հավասար խաղի կանոններ հաստատելու հստակ առաջարկներով հանդես կգան։ «Խոսքը միայն սուպերմարկետների մասին չէ, մենք ներկայում նաև տոնավաճառների ոլորտի համակարգման անհրաժեշտություն ունենք։ Այստեղ ևս խաղի կանոները խախտվում են, խախտվում են հաճախ միակողմանի՝ ստեղծելով ոչ համարժեք պայմաններ առևտրային սուբյեկտների համար»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ուսումնասիրություններ են սկսվելու նաև տոնավաճառներում։ «Մի քանի տոնավաճառներում ընդվզումներ կային, մտադիր ենք նրանց հրավիրել քննարկումների և երկխոսության, որի արդյունքում օրենսդրական փաթեթ առաջարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21