Ferrari սպորտային մեքենան վաճառվել է 70 մլն ԱՄՆ դոլարով
1963 թվականի թողարկման սպորտային Ferrari ավտոմեքենան ԱՄՆ-ում վաճառվել է ռեկորդային գնով՝ 70 մլն ԱՄՆ դոլարով։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ CNBC-ից։
Նշենք, որ այդ գործարքը համարվել է ամենաթանկն աշխարհում։ Բացառիկ մոդելի մեքենան գնել է «WeatherTech» ընկերության հիմնադիր Դեվիդ Մաքնիլը։ Նրա գլխավորած ընկերությունը զբաղվում է մեքենաների համար գորգերի արտադրությամբ։
Տեղեկացնենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել է 2013 թվականին ԱՄՆ-ում, երբ նույն մակնիշի ավտոմեքենան վաճառվել է 52 մլն ԱՄՆ դոլարով։