
2018 թվականի ապրիլ ամսին Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 24%-ով
2018 թվականի ապրիլի ամսին Հայաստանից արտահանվել է 180 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ցուցանիշը աճել է 9․5%-ով։
Նշենք, որ ներմուծման չափերը նշված ամսին զգալիորեն աճել են։ Հանրապետություն է ներմուծվել 360 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 32․8%-ով։
Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը նշված ամսին կազմել է 540 մլն 300 հազար ԱՄՆ դոլարը, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 24%-ով աճել է։