Ինչո՞ւ էին երեխաները փակել Թումանյան փողոցը
Հունիսի 1-ին Կարաս ազգային սննդի ցանցը կազմակերպել էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված անակնկալ ֆլեշմոբ։
Ֆլեշմոբին մասնակցել էին տարբեր տարիքի երեխաներ, ովքեր իրենց ուրախ պարով փակել էին Թումանյան փողոցի երթևեկությունը։ Ֆլեշմոբը դրական լիցքեր և բարձր տրամադրություն պարգևեց փողոցի անցորդներին և մեքենաների վարորդներին:
Նշենք, որ Կարաս ազգային սննդի ցանցը մշտապես կազմակերպում է տարբեր նախագծեր և միջոցառումներ՝ երեխաների համար։ Ցանցում այս ամիս գործում է «Պստո Կիրակի» ակցիան, որի շրջանակում ամեն կիրակի մանկական ճաշացանկից ուտեստ պատվիրելու դեպքում երեխաները նվեր են ստանում մանկական խաղալիք։
«ԿԱՐԱՍ-ը հիմնադրվել է 2005թ-ին Հայաստանում: Ներկայումս այն հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց` ընդգրկելով 15 սպասարկման կետ: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 4 բիստրո և 5 ռեստորան՝ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 1 drive thru ֆորմատի ռեստորան՝ Լենինգրադյան 1/1 հասցեում, 1 ռեստորան՝ ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում, 1 ռեստորան՝ Ծաղկաձոր քաղաքում: Ցանցի 14-րդ կետը բացվեց Ավանում՝ Խուդյակով 175/1 հասցեյում, իսկ 15-րդ կետը Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհ 34 հասցեով։