Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Փաշինյան․ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը իջնելու է
08/06/2018 17:38
Կիսվել

Փաշինյան․ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը իջնելու է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական կայքից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Փաշինյանն ասել է. «Հույս ունեմ լավ տրամադրություն ունեք և գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել: Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, և ինչպես պայմանավորվել ենք, հիմա մենք պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից: Եվ եկեք պայամանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է, և հաջորդ կառավարության նիստին փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել: Հաջորդ, որպեսզի արդեն անցնենք միջոցառումների ի կատար ածմանը»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը դիմել է ՀՀ էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին. «Մենք խոսել էինք էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Կարո՞ղ եք ասել,թե ինչ արդյունքներ ունենք»:

Նախարար Գրիգորյանը նշել է. «Ձեր հանձնարարականի համաձայն՝ նախաձեռնել ենք բոլոր հնարավոր միջոցները և քննարկում ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման և աշխատանքի երկարաձգման հետ: Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի և կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Կան նաև գազի գնի հետ կապված ռիսկեր: Մենք մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք սահմանի վրա 150 դոլար գնով գազի ներմուծման պայմանավորվածություն, որը տարվա վերջին պետք է վերանայենք: Ունենք ռիսկ դոլար-դրամ հարաբերության հետ կապված: Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազարն է: Սա նախնական թիվն է: Մենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կճշտենք վերջնական թիվը: Եվ մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ ժամկետում դա կարելի է իրականացնել: Ի պատասխան՝ Արթուր Գրիգորյանն ասել է. «Մենք ունենք երկու տարբերակ. առաջին, որ իրականացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին և երկրորդ, որ մեր բանակցությունները Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ՝ ի դեմս սեփականատեր «Տաշիր» ընկերության պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի իրենք իրենց շահույթի հաշվին սակագները ուղղակի նվազեցնեն 10 դրամով: Այստեղ ունենք նաև մեկ այլ առավելություն. եթե մենք «Տաշիր» ընկերության հետ կազմակերպենք սակագնի վերանայումը, մեզ մոտ նաև չեն նվազi հարկերը: Սակագինը մնում է նույնը, սակայն նրանք պակաս են գանձում գումարը, և արդյունքում մենք նաև հավելյալ կանխատեսվող գումարը, որը պետք է մուտաքգրվեր բյուջե, մուտքագրում ենք»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Առնվազն Ձեր ասածն ընդունում ենք ի գիտություն, բայց անընդհատ Դուք այնքան ռիկսերի մասին խոսեցիք, տպավորություն էր, թե այլ կարգի ռիսկերի մասին ոչ մի բան չասացիք: Չասացիք, թե այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք, չարաշահումների ոչ արդյունավետ կառավարման ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք: Ես առաջարկում եմ, որ Դուք շարունակեք ուսումնասիրությունը և առաջիկայում կգաք զեկույցի՝ ավելի մանրամասն այդ թեմայով քննարկում ունենալու և այդ քննարկումը պետք է շարունակվի, որպեսզի մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ:

Պայմանավորվում ենք, որ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը իջնելու է, մյուսների հետ կապված մենք քննարկումը շարունակում ենք, և եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ և շատ թափանցիկ: Եվ փորձում ենք հասկանալ, թե այդտեղ մենք ինչ հնարավորություններ ունենք: Պայմանավորվեցի՞նք»:

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2018թ. հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Ներկայացվել է նստաշրջանի օրակարգը և քննարկման հաջորդականությունը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04