Պաշտոնական

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3522.00+1.38 COPPER - 12996.50+0.07
LME:  NICKEL - 19365.00-0.53 TIN - 49423.00+0.42
LME:  LEAD - 1949.00-0.33 ZINC - 3344.50-0.49
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
Գյուղնախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը
15/06/2018 16:52
Կիսվել

Գյուղնախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:

Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման և կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորել է նաև ոլորտի տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ բացի ավանդական բելառուսական գյուղտեխնիկայից, հայ ֆերմերներին կարող են հետաքրքրել նաև տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված այլ ժամանակակից սարքավորումներ` դեսպան Իգոր Նազարուկը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց մատակարարման հարցում:

Առանձին անդրադարձ է կատարվել հնարավոր փոխգործակցությանը գյուղտեխնիկայի համատեղ հավաքման, ինչպես նաև բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ, որում կմատուցվեն նաև տեխնիկական սպասարկման ծառայություններ:

Դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է նաև ընդլայնել հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները դեպի բելառուսական շուկա` միաժամանակ ընդգծելով, որ բարձրորակ հայկական գյուղմթերքն այնտեղ մեծ պահանջարկ ունի:

Հայ-բելառուսական համագործակցությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով զրուցակիցները պայմանավորվել են կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպում` գյուղոլորտում երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները նախանշելու նպատակով:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97