
Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է СУ 31 կործանիչի խցիկում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով կիսվել է լուսանկարով, որտեղ նա նստած է ՍՈւ-31CM խցիկում.
«ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։)», գրել է վարչապետը։
Դեռևս հայտնի չէ, արդյոք վարչապետը թռիչք կատարել է ռազմական կործանիչով, թե ոչ։ Հավանաբար վարչապետը լուսանկարվել է Էրեբունի ռազմական օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել նրա ուղղաթիռը՝ Արցախից վերադառնալիս։