
ԿԻՐԳԻԶԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Այս տարվա մայիսի 29-ին Մինսկում կայացած Մաքսային Միության համաժողովի նիստի ժամանակ, որին մասնակցում էին միության անդամ երկրները`Ռուսաստանը, Բելոռուսիան և Ղազախստանը, հայտի է դարձել, որ Կիրգիզիան մտադիր է անդամակցել Մաքսային Միությանը: Բելոռուսական կողմն առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը մանրամասն կքննարկի Կիրգիզիայի անդամակցության հնարավորությունը: Մաքսային Միության համաժողովի շրջանակներում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են մաքսատուրքերի հնարավոր փոփոխմանը: