Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել
22/06/2018 10:29
Կիսվել

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել

«Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դա­տավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրակա­նացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վա­խը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, և հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողո­ցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաև սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով:

«Ճիշտ ժամա­նակն է, որ ստուգումներ իրականացնող­ներն այցելեն նաև էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը:

Գրիգորյանի ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաև կոմունալ վարձերը: «Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մար­դիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ում ինչ ապացուցեին… վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել, վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»:

Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է՝ սրանց մի մասը նաև լեգենդներ լինեն: Այս քաղաքում, որը ստր­կական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են: Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում և նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04