Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Գյումրիում տեղադրվեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը
25/06/2018 10:19
Կիսվել

Գյումրիում տեղադրվեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը

Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը. «2800 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասեց»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանին՝ արձանի տեղադրման նախաձեռնության համար:

Իր խոսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում:

Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով իր խոսքում նշեց. ,Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»,-նշեց քանդակագործը:

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Արմենուհի Մխոյան

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11