Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Beeline. ամփոփվեց «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը
25/06/2018 12:13
Կիսվել

Beeline. ամփոփվեց «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ 2017 թվականի ապրիլից իրականացվող «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը՝ նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար:

Շուրջ 600 երեխաներ և պատանիներ մասնակցել են «երաժշտական զբոսանքներին» և ծրագրի հեղինակ, երաժշտագետ Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում ծանոթացել երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր, Վերածնունդ, Ռոմանտիզմի ժամանակաշրջան, ինչպես նաև հայտնի դասական կոմպոզիտորների:  

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն էր դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը:  

«Երաժշտական զբոսանքները Գաֆէսճեան կենտրոնում տեղի են ունենում արդեն տևական ժամանակ, և կարծում եմ, շատ սիրվել են երեխաների կողմից։ Սա մի նոր և յուրահատուկ մոտեցում է երաժշտական կրթության ոլորտում, իսկ մենք միշտ կողմնակից ենք կրթական նոր մեթոդների ու լուծումների ներդրմանը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ և վառ հետք կթողնի իր մասնակիցների կրթության և կյանքի մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16