
ԵՎՐՈՊԱ ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐ ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Թուրքիայում Իրանի դեսպանատան տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Ախմադ Նուրանին հայտնել է, որ Իրանը, Եվրոպական երկրների գազ մատակարարելու նպատակով, սկսել է նոր գազամուղի կառուցումը: Նա նաև նշել է, որ ըստ նախնական պայմանավորվածության Pars գազամուղն անցնելու է Թուրքիայի, Հունաստանի, Իտալիայի և եվրոպական այլ երկրների տարածքներով: Նշենք, որ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդն է, իսկ առաջին տեղում է Ռուսաստանը: