Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբն այսօր համալրվել է 7 նոր անդամ-կազմակերպություններով
26/06/2018 12:11
Կիսվել

«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբն այսօր համալրվել է 7 նոր անդամ-կազմակերպություններով

«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբն այսօր համալրվել է 7 նոր անդամ-կազմակերպություններով։ Համագործակցության հուշագրերն այսօր կազմակերպությունների ղեկավարների հետ ստորագրել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Ակումբի անդամների թիվը ներկայում 16 է։ Անցած ամիս ակումբի 9 անդամների աջակցությունից օգտվել է 18 գործարար։

7 նոր ընկերությունները հարկային, հաշվապահական, իրավական, բիզնես խորհրդատվական և ապահովագրական ոլորտներից են, որոնք պարտավորվել են Բիզնես Արմենիայի շահառու տնտեսվարողներին անվճար կամ որոշակի զեղչով ծառայություններ մատուցել։

«Սմարթ Քոնսթրաքշնը» անվճար կատարում է հողատարծքի նախնական զննում, ստուգում սեփականության և կադաստրային փաստաթղթերի համապատասխանությունը, աջակցում ճարտապետա-հատակագծային առաջադրանքի հաստատման և շինարարության թույլտվություն ստանալու գործընթացին։ 20 տոկոս զեղչով իրականացնում է ճարտարապետա-նախագծային, ճարտարագիտական, երկրաբանական աշխատանքներ։ 50 տոկոս զեղչով՝ շինարարական նախագծեր։

«Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտսը» անվճար ընկերության գրանցումից առաջ խորհրդատվություն է տրամադրում լավագույն իրավական կարգավիճակի, մինչև 5 ժամ՝ հաշվապահական, հարկային, իրավաբանական հարցերի վերաբերյալ։ 20 տոկոս զեղչով մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման, 10 տոկոս զեղչով՝ իրավաբանական խորհրդատվություն։

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ռիսկերի բացահայտման և կառավարման անվճար խորհրդատվություն է տրամադրում։ 10-15 տոկոս զեղչով իրականացնում է տրանսպորտային միջոցների, գույքի, առողջության, շինմոնտաժային ռիսկերի, բեռնափոխադրումների ապահովագրություն։

«Ի-Վի Քոնսալթինգը» տրամադրում է ընդհանուր տնտեսական և ճյուղային վերլուծություններ, ֆինանսական աղբյուրների և սխեմաների վերաբերյալ խորհրդատվություն։ Մինչև 15 տոկոս զեղչով խորհրդատվություն՝ ռազմավարությունների մշակման, ներդրումային, մարքեթինգային, գործունեության արդյունավետության բարձրացման և մարդակային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

«Պրոսերվիզ Լ» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման անվճար աուդիտ է անցկացնում։ 20 տոկոս զեղչով տրամադրում է անձնակազմի կառավարման խորհրդատվություն, տեղադրում ավտոմատացված համակարգ, կազմակերպում դասընթացներ։

«ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունը անվճար ախտորոշում է տնտեսվարող սուբյեկտի վիճակը, գնահատում վաճառքներով զբաղվող աշխատակազմի մասնագիտական կարողությունները, տրամադրում խորհրդատվություն, մշակում է մարքեթինգային եռամսյա բյուջե։ 20 տոկոս զեղչով տրամադրում է բիզնեսի կառավարման, պլանավորման, մարքեթինգային խորհրդատվություն, անցկացնում կադրային աուդիտ։

«Ավենյու քընսալթինգ գրուփը» մշակում է կոմերցիոն պայմանագիր, տնտեսության որևէ ճյուղի, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ տրամադրում է հակիրճ վերլուծություն։ Ընկերության բոլոր ծառայությունները՝ 30 տոկոս զեղչով։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01