Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հունվար-մայիս ամիսներին տրամադրվել է 2087 միավոր գյուղվարկ՝ 9.3 մլրդ դրամի չափով
27/06/2018 10:53
Կիսվել

Հունվար-մայիս ամիսներին տրամադրվել է 2087 միավոր գյուղվարկ՝ 9.3 մլրդ դրամի չափով

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է գերատեսչության կայքից։

Միայն 2018 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ տվյալներով տրամադրվել է 2087 միավոր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ, 9.3 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ:

Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարավոր շահառուների համար իրականցվել է 400 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 10.300 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ,  հավաստագրվել է շուրջ 9.800 տնտեսավարող:

2018 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների:

Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով:

Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը:

Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատա¬կազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և մի շարք ֆինանսակաան կազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի միջև:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01