Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ԱՏՁՄ. Մեկնարկել է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը
29/06/2018 13:37
Կիսվել

ԱՏՁՄ. Մեկնարկել է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի մեկնարկը տրված է: Երկօրյա բիզնես ֆորումը անց է կացվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ)  կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ:

Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ ներկայացրել երկօրյա ֆորումի առանցքային թեմաների կարեւորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Տիգրան Ճորոխյանը, նշելով. «Այս միջոցառումը անգնահատելի հնարավորություն է ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլ նաեւ պետական սեկտորի՝ մասնավորապես Կառավարության համար: Կարեւոր է նման դինամիկ միջավայրում շփվել, ծանոթանալ համաշարհային միտումներին, մշակել համապատասխան ռազմավարություն»: Տ. Ճորոխյանը նաեւ կարեւորեց պետության եւ մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի նորարակական զարգացմանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիրը, կարեւորելով այն նախ՝ պատերազմական երկրի անվտանգության, ապա՝ համաշխարհային զարգացման տենդենցներին համընթաց շարժվելու տեսանկյունից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում առանձին մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում հետեւյալ թեմաներով. ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR, որը վերջին շրջանում հույժ կարևորություն է ձեռք բերել: Ամբողջական օրակարգը՝ www.businessforum.am կայքում կամ այստեղ:

Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:   Այս տարի ֆորումի շրջանակում կքննարկվեն Հայաստանի տեխնոլոգիական կոմպլեքս մոդեռնիզացիայի մոտեցումները ու արդյունքները կներկայացվեն կառավարությանը:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54