Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 6.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 64,527.1 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 6.4%-ով։
Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է 11.4%-ով և կազմել 416.8 տոննա, հացի արտադրությունը կազմել է 111.8 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով, հրուշակեղենի արտադրությունը աճել է 51%-ով և կազմել 7,024.8 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 17.8%-ով և կազմել 1,762.7 տոննա։