Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
«Ժամանակ». Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են. ինչո՞ւ չեն թողնում սահմանն անցնել հայ վարորդներին
06/07/2018 10:12
Կիսվել

«Ժամանակ». Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են. ինչո՞ւ չեն թողնում սահմանն անցնել հայ վարորդներին

«Ձմռանը՝ բքից, ամառը՝ հեր­թերից, տարվա բոլոր ամիսնե­րին Լարսը կա´մ փակ է, կա´մ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդնե­րը դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեց­նելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցե­լուց: «Մեր վերջն ինչ պետք է լի­նի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ո´չ թող­նում են անցնենք, ո´չ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյա­նը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պա­հանջում, իրենց պատասխա­նում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ու­զում, որ «կոմֆորտ», հարմարա­վետ լինի, եղել է, թող չբողոքեն:

«Ճանապարհը սարքված է, որ մարդիկ՝ հայերը, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները գնան-գան: Ճանապարհը սարքված չէ, որ խտրական մո­տեցում ցուցաբերվի: Բայց երեք օր ա՝ ես կանգնած եմ, մարդիկ գալիս-գնում են, իսկ ես դեռ էդ­պես էլ անցակետում եմ»,- դժգո­հեց մեկ այլ վարորդ: Անցակետում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, ընդ որում, բեռնված հիմնակա­նում գյուղմթերքով: Վարորդնե­րն անցակետի կայանատեղիում կանգնելու համար ամեն օր պարտադիր վճարում են կա­տարում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92