ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 02/06/09
Երեկ` հունիսի 1-ին, և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսայական հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են, ինչը մեծապես պայմանավորված է արդյունաբերության ոլորտում ակտիվության բարձրացմամբ: Նավթի նկատմամբ ներդրողների հետաքրքրության մեծացումը պայմանավորված է նաև ԱՄՆ դոլարի փոխանակային կուրսի անկմամբ: Առևտրային շրջանների արդյունքներով Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի Brent տեսակի մեկ բարելի դիմաց աճել է 2,45 դոլարով (3,73%-ով) և կազմել 67,97 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի WTI տեսակի մեկ բարելի դիմաց աճել է 2,27 դոլարով (3,42%-ով) և կազմել 68,58 դոլար: